Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվում է պացիենտի մոտ քաղցկեղի առկայությունը կամ բացակայությունը:

Բիոպսիայի անհրաժեշտությունը որոշում է ռադիոլոգը: Այն իրականացվում է տեղային անզգայացմամբ և նույն օրը՝ հետազոտությունից հետո, պացիենտը վերադառնում է տուն:

Բնակչության շրջանում կա տարածված միֆ, որ բիոպսիայից հետո բարորակ ուռուցքը կարող է վերածվել չարորակի, ինչը սխալ մտայնություն է: Հետազոտությունը որևէ վտանգ չի ներկայացնում: Եթե կրծքագեղձում առկա է բարորակ ուռուցք, հետազոտությունից հետո այն շարունակում է մնալ բարորակ, եթե քաղցկեղ է՝ քաղցկեղ: Ուռուցքը երբեք հետազոտության արդյունքում չի մեծանում կամ փոխում իր բնույթը:

Հետազոտությունն իրականացվում է միջազգային ուղեցույցների համաձայն: Եթե բիոպսիան առողջությանը որևէ կերպ վնասեր, բժշկությունը վաղուց դրանից հրաժարված կլինեին:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ